Բաղադրատոմս
ԵԼԱԿԻ ՄՈՒՐԱԲԱ
Պատրաստեք ելակի մուրաբա հետևյալ բաղադրատոմսով
ԵԼԱԿԻ ՄՈՒՐԱԲԱ շատ համեղ Պահածո է:

Ինչպես պատրաստել ելակի մուրաբա
Ելակը ջոկել, յուրաքանչյուր հատապտուղ ընկղմել կոնյակի կամ օղու մեջ, հետո հեռացնել պտղակոթերը: Պատրաստի ելակները լցնել ամանի մեջ, վրան շաքար լցնել (չափաբաժնի կեսը) և դնել սառը տեղ: Մնացած շաքարով պատրաստել օշարակ, վերցնել կրակից, մեջը լցնել ելակները (իր հյութով), ամանը զգուշորեն թափահարել, որպեսզի հատապտուղներն ընկղմվեն օշարակի մեջ և եփել թույլ կրակի վրա: Եփվելու վերջում հեռացնել փրփուրը: Եթե ելակը շատ հյութեղ է, ապա 5-6 ժամ սառը տեղ պահելուց հետո հարկավոր է լցնել թասի մեջ, ավելացնել մնացած շաքարը և եփել:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ելակի մուրաբա
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
1240դրամ,
իսկ կալորիականությունը ` 65 կկալ