Բաղադրատոմս
ՁՄԵՐՈՒԿԻ ՄՈՒՐԱԲԱ
Պատրաստեք ձմերուկի մուրաբա հետևյալ բաղադրատոմսով
ՁՄԵՐՈՒԿԻ ՄՈՒՐԱԲԱ շատ համեղ Պահածո է:

Ինչպես պատրաստել ձմերուկի մուրաբա
Ձմերուկի միջուկը կեղևից առանձնացնել, այնուհետև կեղևի սպիտակ մասը 2-3 սմ երկարությամբ կտրատել, 20 րոպե դնել կրաջրի մեջ: Ձմերուկի կտորները կրից հանելուց հետո սառը ջրով լվանալ, իսկ այնուհետև գցել տաք ջրի մեջ, և 5-10 րոպե եփել, որից հետո մաղով քամել և սառեցնել: Շաքարավազով օշարակ պատրաստել: Ձմերուկի կտորները դնել կաթսայի մեջ, եռման օշարակը լցնել վրան, 20-30 րոպե եփել, որից հետո կրակի վրայից վերցնել և 2-3 ժամ թողնել օշարակում: Այս գործողությունը երկրորդ անգամ կրկնել: Մուրաբան դնել մարմանդ կրակի վրա և եփել մինչև պատրաստ լինելը: Կրակից վերցնելուց առաջ մեջը վանիլին և կիտրոնի հյութ լցնել:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ձմերուկի մուրաբա
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
960դրամ,
իսկ կալորիականությունը ` 73 կկալ