Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ճակնդեղով թթու

10 կգ միջին չափսի կարմիր ճակնդեղը մաքրել, լվանալ: Գցել եռման ջրի մեջ, 10 րոպե խաշել, թողնել որ սառչի: Հետո խաշած ճակնդեղը դասավորել կավե ամանի մեջ, ցանկության դեպքում շերտ-շերտ դնել կծու կանաչ պղպեղ (1 կգ), մաքրած սխտոր սամիթ), վերջում լցնել նախապես պատրաստած աղաջուր (7 լ. ջրին մոտ 1,5 թեյի բաժակ աղ): Պահել զով տեղ 15-20 օր:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ճակնդեղով թթու

ճակնդեղ ճակնդեղ 10 կգ

սխտոր սխտոր 500 գրամ

սամիթ սամիթ 1 փունջ

ջուր ջուր

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 3180դրամ,
իսկ կալորիականությունը ` 385 կկալ