Իմ Խոհանոցը

Ծանրաբեռնված աշխատանքից և գերհոգնածությունից մարդու հիշողությունը կարող է վատանալ: Առաջին հայացքից թեթև թվացող խնդիրը կարող է սկիզբ դառնալ ավելի լուրջ հիվանդության, որը կանխելու մասին ճիշտ կլինի սկսել մտահոգվել հենց այսօր:
Ձեր սննդակարգը մեծ նշանակություն ունի օրգանիզմի աշխատանքի և, մասնավորապես, ուղեղի աշխատանքի համար: Կարելի է այնպիսի սննդակարգ մշակել, որը կնպաստի ուղեղի ակտիվ սնուցմանը:
Գազար
Փոքր տարիքից սկսած լսել ենք, որ գազարը լավ է հիշողության համար, և դա այդպես է: Գազարն օրգանիզմից հեռացնում է թունավոր նյութերը, որոնք օրանիզմի, ինչպես նաև ուղեղի ծերացման հիմնական պատճառն են: Խմեք գազարի հյութ կամ կերեք շաբաթական առնվազն երկու հատ:
Ձիթապտղի յուղ
Ձիթապտղի յուղն ունի անթիվ դրական հատկություններ, որոնցից մեկը հիշողության պահպանում է: Այն տարածաշրջաններում, որտեղ ձիթապտուղն ու ձիթապտղի յուղն օգտագործվում է ամեն օր, բնակչությունը չունի թե՛ հիշողության և թե՛ սրտանոթային համակարգի խնդիրներ:
Հացաբուլկեղեն
Հացաբուլկեղենը, մակարոնեղենը և թխվածքը պահպանում են մեր հիշողությունը, սակայն վատ են անդրադառնում կազմվածքի վրա: Օգտակար նյութերը յուրացնելու համար անհրաժեշտ է նախաճաշի և ճաշի մեջ ներառել հացաբուլկեղեն: Երեկոյան ժամերին խուսափեք դրանցից:
Ծովամթերք
Ծովամթերքը թերևս մարդու առողջության համար կարևորագույն սնունդ է, քանի որ պարունակում է Օմեգա 3 և Օմեգա 6 ճարպաթթուներր, որոնք էլ իրենց հերթին պատասխանատու են ուղեղի աշխատանքի համար: Ձեր սննդակարգը պետք է անպայման ներառի ծովամթերք, կամ հակառակ դեպքում կարող եք ստանալ օրվա չափաբաժինը վիտամինների տեսքով: