Իմ Խոհանոցը

Բերանի հոտը մի խնդիր է, որի հետ ժամանակի ընթացքում կարող է բախվել ցանկացած մարդ: Այն տարբեր պատճառներ կարող է ունենալ՝ սկսած առողջական խնդիրերից՝ վերջացրած ստոմատոլոգիականով:
Դրանից խուսափելու համար, իհարկե, անհրաժեշտ է թարմացնել շնչառությունը:
Բժիշկները մի քանի միջոց են առաջարկել: Եթե բերանի հոտը պայմանավորված է բերանում բակտերիաների արագ բազմացմամբ, ապա անհրաժեշտ է հաճախ ջուր խմել: Դա խթանում է թքարտադրությանը, որն էլ, իր հերթին, չեզոքացնում է բերանի տհաճ հոտը:
Գիտնականները նաև առաջարկում են կանաչ թեյ խմել, սակայն առանց շաքարավազի կամ կաթի:
Ատամնաբույժները նաև խորհուրդ են տալիս օգտվել հատուկ առանց շաքարի մաստակներից, բերանի խոռոչը ողողելու համար նախատեսված հեղուկներից և շնչառությունը թարմացնող սփրեյներից:



Օգտվողների գնահատում. 0 / 5