MyKitchen.am

Փնտրել բաղադրատոմսեր նշված բաղադրիչներով

ավելացնել այլ բաղադրիչ
{source123}setQuery("SELECT * FROM `#__ing` WHERE id IN($val)"); $list = $db->loadObjectList(); foreach ($list AS $comp) { $name = JText::_( 'COM_CCK_'. str_replace( ' ', '_', trim( $comp->name) ) ) ; $form=''; $form.='[[div class="ing_list1 ui-widget-content" style="text-align: left; width: 48px;"]][[h4 class="ing_list "]]'; $form.='[[img src="/%s" width="40" height="35" style="display: inline-block; height: 36px;"]]'; $form.='[[span class="hdname"]]%s[[/span]]'; $form.='[[input type="hidden" name="add_ingrident[]" value="%s"]][[/h4]][[a href="#del" title="Recycle this image" class="close ui-icon ui-icon-close"]][[/a]][[/div]]'; printf($form,$comp->img,$name,$comp->id ); } ?>{/source123}
Իմ Խոհանոցը

Երբ կտրուկ վեր կենալիս գլխապտույտ է առաջանում: Հնարավոր է ձեր օրգանիզմը ջրազրկվել է, կամ դուք տառապում եք պոստուրալ հիպոթենզիայով, որն առաջանում է, երբ կտրուկ բարձրանալիս արյունը գլխից հորդում է դեպի ոտքերիը: Այս երևույթը, հատկապես արտահայտված է արյան ցածր ճնշում ունեցող մարդկանց մոտ: Ինչպե՞ս շտկել. Շատ հեղուկ խմեք և փորձեք դանդաղ բարձրանալ: Ե՞րբ դիմել բժշկի. Եթե գլխապտույտը շարունակվում է և դուք մշտապես թուլություն եք զգում: Երբ թևատակին հայտնվում է փոքրիկ ուռուցք: Պարզաբանում. Երբեմն դա կարող է առաջանալ ֆիլլիկուլինի կամ ավշային հանգույցի բորբոքումից, օրինակ ինֆեկցիայից: Ինչպե՞ս շտկել. Տաք կոմպրես դնել, տաք պահել մի քանի օր և հետևել վիճակին: Մեկ շաբաթվա ընթացքում այն պետք է անցնի: Ե՞րբ դիմել բժշկի. Եթե ուռուցքը արդեն երկար ժամանակ գոյություն ունի, և այն սկսում է ձեզ անհանգստացնել, դառնում է կարմիր կամ ցավում է: Երբ քրտնում են ձեր ձեռքերը: Պարզաբանում. Ժամանակ առ ժամանակ բոլորի ափերն էլ քրտնում են, և դա օրգանիզմի նորմալ ռաեակցիան է ի պատասխան վախին կամ սթրեսին: Ինչպե՞ս շտկել. Հարկավոր է սովորել ճիշտ շնչել և արագ թուլանալ, որպեսզի սթրեսի ցանկացած պահին դուք կարողանաք հանգստանալ: Ե՞րբ դիմել բժշկին. Եթե ձեր ձեռքերը մշտապես քրտնած են: Ձեզ մոտ հնարավոր է լինի հիպերհիդրոզ, նյարդային համակարգի խանգարում, որի դեպքում ձեռքերը շատ ուժեշ քրտնում են: Առավել լուրջ դեպքում, վիրաբույժը կկրտի քրտնագեղձերը խթանող նյարդի մի հատվածը: Երբ գիշերվա ընթացքում նկատվում են ջղաձգումներ: Պարզաբանում. Էլեկտրոլիտների անհավասարակշռությունը (կալիում, մագնեզիում, կալցիում) կամ թեթև ջրազրկումը կարող են գիշերվա ընթացքում ջղաձգումներ առաջացնել : Ինչպե՞ս շտկել. Պետք է փորձել վեր կենալ և քայլել, ապա մեսել մկանները: Ե՞րբ դիմել բժշկին. Եթե ջղաձգումները տեղի են ունենում և ցերեկը և գիշերը: Եթե նույնիսկ քայլելիս են նկատվում, ապա ձեզ մոտ ամենայն հավանականությանբ, արյան մակարդման խանգարում է կամ նյարդերի հետ կապված խնդիր: Երբ ականջներում խշշում է: Պարզաբանում. Ականջներում հաճախակի աղմուկը, դժժոցը կամ որևէ անհասկանալի ձայները, կարող են լինել լսողության մասնավոր կորստի ախտանիշ: Չի կարելի բացառել նաև հակաբիոտիկների կամ պարզապես դեղերի ազդեցությունը: Նման ռեակցիա կարող են առաջացնել նաև ալլերգիան կամ ականջակեղտի կուտակումը: Ինչպե՞ս շտկել. Ախտանիշը բուժելու ոչ մի որոշակի բուժում կամ դեղամիջոց չկա, հարկավպոր է բուժել հենց խնդիրը: Եթե ականջներում հնչող ձայնը պայմանավորված չէ լսողության կորստով, ապա հարկավոր է վերանայել օրակարգը, օգտագործվող դեղերը և քչացնել ձեր կյանքի սթրեսները: Ե՞րբ դիմել բժշկին. Երբ խշշում է միայն մեկ ականջը կամ գլխապտույտ է սկսվում, ի հայտ են գալիս հավասարակշռության և դիմային մկանների թուլացման խնդիրներ: Երբ պիտակին նայելիս Ձեր առքերի առաջ բծեր են երևում: Պարզաբանում. Այդ փոքրիկ սպիտակ կետերը, որոնք հայտնվում են ձեր տեսադաշտում, ամենայն հավանականությամբ մանրաթելերի մանր կտորներ են, որոնք պոկվել են և մնացել ապակենման մարմնում: Ապակենաման մարմինը դա գելի նման հեղուկ է, որով լցված են մեր աչքերի խցերը: Ինչպե՞ս շտկել. Ձեր աչքերը կարող են դրանք կուլ տալ (կամ դուք կդադարեք դրանց նկատել): Ե՞րբ դիմել բժշկին. Եթե կետերը դառնում են սև, դա կարող է ցանցաթաղանթի խնդրի ազդակ հանդիսանալ:



Автор и администратор сайта 1001recepti.info