Իմ Խոհանոցը

Անհրաժեշտ սննդարար նյութերը ցանկալի է ստանալ սննդի միջոցով: Սակայն, եթե Դուք ունեք սահմանափակ դիետա, և Ձեր օրգանիզմը չի ստանում բավարար քանակությամբ կալցիում սննդի միջոցով, կարող եք այդ բացը լրացնել սննդային հավելումներով: Եթե Ձեր սննդակարգը արդեն իսկ հարուստ է կալցիումով, և դուք ցանկանում եք ընդունել կալցիումի հավելումներ, ապա, զգուշացե՛ք, հնարավոր է, որ այն ճիշտ հակառակ ազդեցությունն ունենա եւ բարդություններ առաջացնի։ Օրինակ, դրա հետևանքով երիկամներում կարող են քարեր առաջանալ: Որպեսզի օրգանիզմը հասցնի կլանել կալցիումը. մեկ ընդունման ժամանակ 500մգ-ից շատ մի՛ օգտագործեք: Կալցիումի որոշ հավելումներ, ինչպիսին է կալցիումի կարբոնատը, խորհուրդ է տրվում օգտագործել ճաշի ժամանակ՝ ավելի լավ մարսվելու համար, իսկ կալցիումի ցիտրատը կարող եք ընդունել ցանկացած ժամանակ: