Իմ Խոհանոցը

Ինչպե՞ս վերահսկել սթրեսներըԻնչպե՞ս պահպանել հանգստությունը և բարձր աշխատունակությունը: Բոդո Շեֆերի «Հաղթողների օրենքները» հանրահայտ գրքում բերված են սթրեսները վերհսկելու 24 կանոններ:
Ամենակարևորը կանոնը կատարածի վրա կենտրոնանալն է: Եթե ուտում եք, ուրեմն կերեք, այլ ոչ թե կարդացեք: Երբեք պետք չէ երկու գործ միանգամից անել: Կյանքից բավականություն ստանալու համար հարկավոր է և մտքով և ֆիզիկապես գտնվել նույն տեղում:
Պակասեցրեք արագությունը: Ընտրեք ձեզ համար ամենահարմար աշխատանքային ռիթմը:
Ժամանակ գտեք կյանքում ամենակարևորի համար: Պլանավորեք ձեր օրը, շաբաթը:
Հարկավոր չէ գերբեռնվել: Աշխատանքով գերբեռնված մարդը արտաքին աշխարհին արձագանքում է ռեֆլեքսորեն:
Սովորեք պատսպարվել արտաքին ազդեցությունից: Նույնիսկ ամենահաճելի մարդը կարող է սթրեսի պատճառ դառնալ: «Չխանգարել» ցուցանակը տեղին է ոչ միայն հյուրանոցում:
Պլանավորեք օրը այնպես, որ ժամանակին հասցնեք ամեն տեղ: Ավելորդ շտապողականությունը հրահրում է սթրես:
Պետք չէ ձգտել ամեն ինչում հասնել կատարելության:
Եթե հասել եք հաջողության՝ ուրախացեք: Մի փոքր ընդմիջում արեք և նշեք հաջողությունը: Լիովին տրվեք դրական զգացմունքներին:
Մի սպասեք կայուն հաջողության: Միշտ հիշեք. ամառից հետո միշտ ձմեռ է գալիս:
Մի ընդունիր չափից լուրջ տեսք: Այս դեպքում դժվար կլինի ձեզ հիասթափեցնել կամ նեղացնել: Եթե ձեզ հավասարակշռությունից չի հանում ոչ հաջողությունը, ոչ գովասանքը, ոչ հաղթանակը, ոչ պարտությունը, ոչ քննադատությունը, նշանակում է դուք ձեռք եք բերել հոգեկան հավասարակշռություն:
Ապագայի նկատմամբ անհանգստությունը խանգարում է կենտրոնանալ և դառնում է սթրեսի պատճառ: Ձեր ողջ էներգիան անհրաժեշտ է կենտրոնացնել ներկայի վրա:
Ամենուր պահպանեք կարգ ու կանոն: Եթե ձեր աշխատանքային սեղանին դրված է միայն այն, ինչ պետք է տվյալ պահին աշխատելու համար, ապա դուք աշխատանքի վրա կենտրոնանալու ավելի մեծ շանս ունեք:
Սովորեք հաճույք ստանալ ձեր կատարածից:
Աշխատանքի ընթացքում պլանավորեք ընդմիջումներ և խստորեն հետևեք դրանց:
Կառավարեք ձեր արարքները և վերահսկեք այն:
Եթե մեծ ծավալի աշխատանք եք կատարելու, ապա գրառեք այն ամենը ինչ պահանջվում է կատարել:
Շրջապատի հետ կիսեք ձեր աշխատանքը: Մտածեք ո՞վ կարող է իր վրա վերցնել ձեր աշխատանքի մի մասը:
Օրվա որոշակի մասը պետք է նվիրվի սովորական գործերին: Դա զարգացնում ում է սեփական կարգ ու կանոնը և օգնում է պահպանել ներքին հավասարակշռությունը:
Ժամանակ առ ժամանակ թույլ տվեք ձեզ խեղկատակել: Սթրեսից ազատվեք սթրեսի միջոցով: Աշխարհը կառավարում է նա, ով կարողանում է ծիծաղել:
Եթե դուք «կենտրոնացել» եք հաջողության հասնելու վրա, ապա փորձեք երբեմն բացարձակ անիմաստ արարքներ անել: Պարտադիր չէ, որ բոլոր գործերը իմաստավորված լինեն: Թույլ տվեք ձեզ որոշ թեթևամիտ արարքներ:
Մի փորձեք ամեն ինչում և ամենուր շրջապատի համար լինել հասանելի:
Սովորեք ինքներդ ձեզ զվարճացնել: Ժամանակ ընտրեք մարդկանց հետ շփվելու և զվարճանալու համար:
Ժամանակ առ ժամանակ ձեզ համար կազմակերպեք Ծույլի օր:
Մի փորձեք բոլոր կանոնները միանգամից կատարել: Դա ևս լրացուցիչ սթրես կարող է առաջացնել:
Այս կանոնները կօգնեն ձեզ ինքնավերահսկողություն պահպանել: