Իմ Խոհանոցը

Տոնական օրերին անհնար է խուսափել խմիչքից: Իսկ երբեմն անհնար է դառնում չանցնել ճիշտ չափաբաժնի սահմանը: Ձեզ կներկայացվում է մի քանի տարբերակ, թե ինչպես վերականգնվել հարբածությունից հետո:
Հաջորդ օրը արթնանալուն պես խմեք մեծ քանակությամբ հանքային ջուր, որպեսզի այն վերականգնի օրգանիզմում հանքայի նյութերի պակասը:
Այնուհետև խմեք 1-2 բաժակ աղաջուր՝ թթու կաղամբի, լոլիկի կամ վարունգի: Այն կօգնի հեղուկը երկար ժամանակ օրգանիզմում պահել:
Կվաս խմեք, այստեղ մեծ քանակությամբ վիտամին B և ուրիշ օգտակար նյութեր կան:
Օգտակար կլինի նաև կեֆիր կամ մածուն խմելը:
Թարմացնող երկարատև լոգանքը կամ տաք լոգարանը' աղաջրով, 30 րոպեի ընթացքում կվերականգնեն ձեզ ամբողջովին:
Մեղրը դանդաղ է ազդում, բայց այնուամենայնիվ լուծում է տվյալ իրավիճակի համար: 1-2 գդալ մեղր կերեք:
Ավելի համարձակների համար հետևյալ բաղադրատոմսը կառաջարկենք' 1բաժակ ջուր + 4 կաթիլ ամոնյակի (նաշադիր) սպիրտ:
Կարող եք փորձել նաև հետևյալ տարբերակը' 2հում ձուն խառնեք աղով և խմեք:
Կթարմացնի նաև 2 բաժակ նարնջի հյութն ու անշտապ զբոսանքը:



Օգտվողների գնահատում. 0 / 5