Իմ Խոհանոցը

Բարձրակրունկների վրա անկաշկանդ քայլել կարողանալը զենքի պես մի բան է կնոջ համար, հատկապես եթե նա հեռագնա նպատակներ ունի՝ կարիերայի հետ կապված: Ինչպե՞ս կպատկերացնեք, ասենք, բիզնես լեդիին գործնական հանդիպումների ժամանակ առանց բարձրակրունկների կամ դրանց վրա հազիվ քայլելիս: Ինչքան էլ դժվար լինեն Ձեր առաջին քայլերը բարձր կրունկների վրա, եւ մեծ լինեն շուտ հոգնելու սպառնալիքները, սովորել պետք է, այնուամենայնիվ: Եթե անգամ բարձրակրունկները Ձեր ամենօրյա կենսակերպի մաս չեն կազմում, ամեն դեպքում, չգիտես՝ երբ պետք կգան. դրանց «տիրապետել» սկսեք հենց այսօրվանից:
Սկզբի համար ընտրեք հնարավոր ամենացածր կրունկով տարբերակը: Ինչքան այն ավելի ցածր է, այնքան ավելի քիչ է ողնաշարի ծանրաբեռնվածությունը: Հետեւաբար առողջությունը չեք դնի սպառնալիքի տակ: Պայուսակում ունեցեք Ձեր ամենահարմար կոշիկը. շատ ծանր պահին նա Ձեզ օգնության կհասնի: Բայց աշխատեք չօգտվել նրան «ծառայությունից» եւ ավելի ու ավելի երկար ժամաանկ անցկացրեք Ձեր նոր՝ բարձրակրունկ կոշիկներով: Հավատացեք, որ միայն ժամանակի հարց. շուտով նրանք սովորական կդառնան:
Ճիշտ քայլելու համար միշտ հիշեք՝ նախ պետք է հենվել կրունկի, ապա միայն թաթի վրա:Երկրորդ կանոնը՝ ձիգ պահեք մեջքը, ասես ինչ-որ մեկը Ձեր գլխի կենտրոնից թելով վեր է ձգում Ձեզ: Այսպես կնվազեցնեք մեջքի լարվածությունն ու երրորդ աչքը Ձեզ ավելի ինքնավստահ կպատկերացնի:
Օգտակար է բարձրակրունկները հանելուց հետո մի քանի թեթեւ վարժություններ անել:Մարմնամարզությունից հետո մեջքի լարվածությունը այդպիսով կթոթափվի:
Բարձր կրունկների վրա անցկացրած երկար օրվանից հետո զգուշությամբ խնամեք ոտնաթաթը: Շատ օգտակար է հատկապես մեղրով մերսումը: Ամենապարզ տարբերակներից մեկն էլ ոտքերը աղաջրով լվանալն է: