Իմ Խոհանոցը

Ձմռանը մեր օրգանիզմը միանգամից մի քանի սթրեսների է ենթարկվում, այդ պատճառով էլ, արդեն ձմռան կեսերին ստամոքս-աղիքային ուղու աշխատանքների խախտում կարող է արձանագրվել: Եվ որո՞նք են պատճառները:
Առաջին սթրեսը կապված է ցուրտ եղանակի հետ, երբ սնունդը մի քիչ աղքատանում է, պակասում են միրգն ու բանջարեղենը, նշանակում է` վիտամինները: Օրգանիզմը սկզբից հաղթահարում է սննդաբաժնի պակասությունները, քանի որ ամռան ընթացքում հասցրել է օգտակար միկրոտարրերի պաշար տեսնել, բայց հունվարին արդեն սկսում է հյուծվել, և հենց այն ժամանակ, երբ ստիպված է լինելու դիմանալ հաջորդ սթրեսին` ամանորյա արձակուրդներին: 9-10-օրյա մարաթոնը` առատ, տարատեսակ ուտեստներով, ալկոհոլով, շատակերությամբ, անհետևանք չի անցնում: Հետևանքները մեծ մասամբ դրսևորվում են ստամոքս-աղիքային ուղու քրոնիկական հիվանդությունների ախտանիշներով:
Մեր ստամոքս-աղիքային ուղին հերթական «հարվածը» ստանում է տոների ավարտից հետո, քանի որ սնվելու կարգը նորից փոխվում է: Ուտելիքը պակասում է, սննդի ընդունումը անկանոն է դառնում, անընդհատ աշխատում ենք ժամանակը խնայել ու ոտքի վրա ուտել ինչ պատահի: Ոչ առողջ սնվելու պատճառով հաճախ է դիսբակտերիոզը «մեզ այցելում»: Ինչպես հաշվարկել են գիտնականները, այսօր դրանից տառապում է յուրաքանչյուր երկրորդ չափահաս մարդը: Դիսբակտերիոզը դրսևորվում է ստամոքսում ծանրության և կտրող ցավի զգացումներով, աղիների աշխատանքի խանգարմամբ, փորկապությամբ, մետեորիզմով և այլ տհաճ ախտանշաններով: Ընդ որում դիսբակտերիոզ «վաստակելը» շատ դյուրին է, իսկ բուժման համար արդեն կարող են ամիսներ պետք լինել:
Կարճ ժամանակում ստամոքս-աղիքային ուղու աշխատանքը վերականգնելու համար շատ մասնագետ-գաստրոէնթերոլոգներ խորհուրդ են տալիս տոներից հետո պրոբիոտիկներ ընդունել, բայց ոչ բոլորը, օրինակ,«կենդանի» լակտո- և բիֆիդոբակտերիաներ պարունակող պատրաստուկները միշտ չէ, որ իրենց արժեքավոր «բեռը» «ողջ ու առողջ» հասցնում են մինչև աղիներ: Այդ օգտակար մանրէների մեծ մասը դեռ ճանապարհի կեսին են «զոհվում», մնացածներն էլ աղիներում են ոչնչանում այնտեղ գտնվող մանրէների«հարձակումներից», այնպես որ, իրական արդյունքի հասնելու համար այս շարքի պատրաստուկները պետք է ընդունել շատ երկար ու երկար:
Արագ արդյունքի հասնելու համար բժիշկները խորհուրդ են տալիս այլ տեսակի պրոբիոտիկներ ընդունել, որոնք ոչ թե օգտակար մանրէներ են պարունակում, այլ դրանց համար հատուկ «սնունդ», օրինակ, հիլաք ֆորտե: Հասնելով աղիներ, նման պատրաստուկները բարենպաստ պայմաններ են ստեղծում օգտակար մանրէների բազմացման համար, այդ պատճառով էլ արագ ու արդյունավետ վերացնում են դիսբակտերիոզը:
Որպեսզի ստամոքս-աղիքային ուղու խնդիրները այլևս չվերադառնան, ցանկալի է ամեն առավոտ օրն սկսել պրոբիոտիկներ ընդունելուց: Այն օգնում է կանխարգելել դիսբակտերիոզը, վերականգնել միկրոֆլորայի հավասարակշռությունը, եթե, այնուամենայնիվ, այն խախտվել է, ինչպես նաև, ամրացնել իմունիտետը, իսկ այդ գործում աղիների օգտակար մանրէները վերջին դերը չէ, որ խաղում են:
Հաշվի առնելով ՍՇՎԻ-ի բարձրացող մակարդակը, նման միջոցառումները ավելի քան տեղին են: Մի խոսքով, պրոբիոտիկ- սնունդը բարենպաստ ազդեցություն է գործում նաև արտաքին տեսքի վրա, քանի որ մաշկի, մազերի, եղունգների վիճակը ուղղակիորեն կապ ունի ստամոքս-աղիքային ուղու առողջական վիճակի հետ: Գիտնականները նույնիսկ ապացուցել են, որ արտաքին տեսքի համար պատասխանատու վիտամինների (B խմբի), ինչպես նաև կալցիում, երկաթ, ցինկ և այլ միկրոտարրերի ընդունումը լիովին անօգուտ է դառնում, եթե աղիները վատառողջ են: Նրանք պարզապես չեն կարող այդ վիտամիններն ու միկրոտարրերը յուրացնել: Այսպիսով, և գեղեցկությունը, և լավ ինքնազգացողությունը սկսվում են ճիշտ սնվելուց, ստամոքս-աղիքային ուղու հիվանդությունների կանխարգելումից և բուժումից: