Իմ Խոհանոցը

"Քարի վրա աճող"-Լատիներենից այսպես է թարգմանվում հանրահայտ պետրուշկան,որի անվանումն էլ ծագել է լատիներեն քար՝ պետրուս բառից։ Մաղադանոսը՝ նույն պետրուշկան, բարձրացնում է տղամարդկանց սեռական կարողությունը։ 100գ մաղադանոսի մեջ 4 անգամ շատ С վիտամին կա,քան 100գ լիմոնի մեջ։ Մաղադանոսը կարող է դիմանալ մինչև -5-7 ցրտության և չփչանալ։ "Գանգրահեր" մաղադանոսը 2011թ-ից մտցվել է "Ուժեղ ազդեցություն ունեցող,թունավոր կամ թմրեցնող" բույսերի շարքը։ Հայտնի է,որ Ֆրանսիական թագուհի Մարիա Մեդիչին գնահատում էր մաղադանոսը,քանի որ այն փրկում էր Ֆրանսիայի տիրուհուն ընկճվածության, ուժերի գերլարումի և անկումների պահերին։ Հույները մաղադանոսից պսակներ են պատրաստել և շնորհել մարզական հաղթողներին։ Մաղադանոսը վերացնում է բերանի խոռոչի տհաճ հոտը,եթե ծամվում է թարմ վիճակում՝ շնորհիվ քլորոֆիլի պարունակության բարձր մակարդակի։ Այժմ մաղադանոսն աճեցվում է նաև նավաստիների պարենամթերքի բազմազանության համար։