Իմ Խոհանոցը

Դրսում ձյուն է, իսկ եղանակի կանխատեսումները մոտակա օրերի համար Երևանում հասնում են մինչև -17-18 աստիճանի: Ներկայումս շատերի համար գերխնդիր է, ինչպես չմրսել այս եղանակին: Երբեմն մեզ ծանոթ միջոցներն ապարդյուն են և անկախ նրանից քանի շերտ է պարունակում մեր հագուստը, այնուամենայնիվ մրսելու տհաճ զգացողությունը չի անցնում: Հատուկ EL.AM կայքի համար ձեզ ենք ներկայացնում 6 միջոց դրսում չմրսելու համար:
1, Տանից դուրս չգալ առանց սնվելու:
Գիտնականներն ապացուցել են, որ սնունդը նպաստում է ձմռանը մինչև 75 տոկոս ավելի տաք զգալու դրսում: Քանի որ սնունդը էներգիա է, և հենց այդ էներգիան է նպաստում ցրտին դիմակայելուն: Ի դեպ սնունդի տեսակը կապ չունի:
2, Խմել, սակայն միայն թեյ
Գոյություն ունի թյուր կարծիք, թե իբր ալկոհոլը նպաստում է օրգանիզմի տաք մնալուն, և եթե օրինակ առավոտյան 50 գրամ ալկոհոլ խմես, օրվա ընթացքում ավելի տաք կզգաս քեզ: Հերքելով այդ կարծրատիպը` տեղեկացնում ենք, որ ալկոհոլը կեսից մեկ ժամ անց թուալցնում է օրգանիզմի դիմադրողականությունը և նպաստում ցրտի հանդեպ ավելի զգայուն լինելուն: Սուրճը նույնպես լուծում չէ: պետք է խմել թեյ` մասնավորապես իմբիրով, կամ դարչինով, որոնք ի դեպ իրենցից ներկայացնում են հակասթրես:
3, Կառավարեք ձեր մտքերը
Հիշում ենք, տարիներ առաջ հայկական հումորային հայտնի սկետչերից մեկում մի խումբ զբոսաշրջիկներին ձնաբուքի ժամանակ ուղեկցորդը ստիպում է պատկերացնել, թե իբր նրանք անապատում են: Իրականում այս մեթոդը կիրառում են Տիբեթում և այն կոչվում է թումմո: Տիբեթյան հոգեվորականները նստում են ձյան վրա և սկսում են պատկերացնել, որ իրենց մազերը կրակ են դառնում: Պետք չէ նման էքստրեմալ քայլերի դիմել, սակայն տանից դուրս գալուց առաջ, կամ մրսելուն պես կառավարեք ձեր մտքերը և մտածեք միայն ջերմության ու տաքի մասին:
4, Մերսեք, որ չմրսեք
Բժշկությունը վաղուց ապացուցել է, որ ձեռքի և ոտքիվերջույթների մերսումը նպաստում է ցրտադիմացկունությանը, քանի որ արյան շրջանառությունը սկսում է ավելի լավ կատարվել: Այսպիսով խորհուրդ ենք տալիս տանից դուրս գալուց 5րոպե առաջ թեկուզ սովորական կրեմներով մերսեք ձեր ձեռքերն ու ոտքերը:
5,Ճիշտ շնչելը նպաստում է տաքանալուն
Այո, այո մեր թոքերի միջոցով մենք կարող ենք տաքանալ: Հայտնի բիոֆիզիկ Կառլ Տինչերը դեռ կես դար առաջ ապացուցեց, որ շնչառության միջոցով կառավարվում է մարմնի ջերմաստիճանը: Ձմռանը պետք է շնչել պետք է դանդաղ և ոչ շատ խորը, նույն դանդաղությամբ էլ արտաշնչել: Իսկ եթե զգում եք, որ 5 րոպեից կսառցակալեք, ապա օգտագործեք արևելյան հայտնի մեթոդը` շնչեք 2 քթանցքներով և արտաշնչեք միայն մեկով` փակելով երկրորդը:
6, Հագուստի ճիշտ ընտրություն
Բնական կտորները նպաստում են ջերմությանը մի քանի անգամ ավելի շատ, քան արհեստականը: Բնական կտորները պահպանում են մարմնի ջերմաստիճանը և չեն թողնում, որպեսզի այն անցնի, իսկ արհեստականները հակառակը` վերցնում են դրսի ցուրտը և այն փոխանցում մարմնին:
Եվ վերջում հիշեք, եթե չեք ուզում, որպեսզի ցրտից ձեր քթի ծայրը կարմրի ցրտից, ապա տանից դուրս գալուց առաջ քսեք վազելին: