Իմ Խոհանոցը

Հանգստյան օրերը բավական են օրգանիզմն ամբողջությամբ մաքրելու համար: LN-ի առաջարկը կարող եք կիրառել հենց այս շաբաթվա ավարտին…
Առավոտյան առանց շտապելու վեր կացեք անկողնուց, հագնվեք, ընդ որում՝ տաք, քանի որ պետք է զբոսանքի դուրս գաք թարմ օդին:
Սկսեք օրը մի բաժակ տաք ջրից և կիտրոնի հյութից: Մի նախաճաշեք, քանի որ այսօր Ձեզ մոտ մինի-պահք է:
Թարմացնող զբոսանք
Առանց շտապելու զբոսնեք. ոչ մի կտրուկ բան, այլապես միանգամից քաղց կզգաք: Փորձեք հետևել բնությանը, նկատել այն, ինչ մինչ այդ չէիք նկատել:
Զգալով, թե ինչպես են թոքերն անկաշկանդ աշխատում, թարմ օդ շնչեք և արտաշնչեք: Զբոսնեք առնվազն կես ժամ: Լավ կլինի, եթե զբոսանքի ընթացքում լինեք միայնակ եւ կենտրոնացած Ձեր մտքերի, զգացողությունների վրա: Օրգանիզմի մաքրումը միայն ֆիզիկական չէ. կարեւոր է հաշվի առնել պրոցեսի նաեւ մտավոր ու հոգեւոր կողմերը:
Մաշկի մաքրում. ջերմաթերապևտիկ լոգանք
Ժամանակն է ազատվելու մեռած մաշկից. տուն վերադառնալով՝ ընդունեք թարմացնող ցնցուղ և վերջում առատորեն խոնավացրեք մաշկը:
Մահացած բջիջների հեռացումը մաշկից նպաստում է արյան շրջանառությանը և թույլ է տալիս նրան ավելի հեշտ շնչել: Տաք և սառը ջրի համադրումը այս գործընթացում դեռ շատ հին պատմություն ունի: Կնեյպի դպրոցը Գերմանիայում շատ վաղուց խորհուրդ է տալիս տաք և սառը ջրերի օգտագործումը արյան շրջանառությունը կարգավորելու հարցում: Ամբողջ մաշկը տրորելով խոնավացնող քսուքով՝ Դուք կվերջացնեք մաքրման տվյալ փուլը:
Պատրաստ եղեք, որ այս ամենից հետո թեթև հոգնածություն եք զգալու:
Ճաշին եւ ընթրիքին կերեք միայն մրգեր կամ թեթեւ բուտերբրոդներ: Թույլ տվեք՝ օրգանիզմը շարունակի վայելել թեթեւությունը. չէ որ նա նորից ծանրաբեռնվելու է աշխատանքային շաբաթվա ընթացքում:
Օրվա նույն ռեժիմով անցկացրեք նաեւ հանգստյան երկրորդ օրը:
Այս երկու օրերին պետք է ավելացնել հեղուկի օգտագործումը: Յուրաքանչյուր գործընթաց, որ կապված է մաքրման հետ, առնչություն ունի նաև ֆիզիկական աշխատանքի հետ եւ մեծ քանակությամբ հեղուկ է պահանջում: