Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել սմբուկով փխալի

Սմբուկները լվանալ, չորացնել, պոչերը հեռացնել, ծակծկել պատառաքաղով և ձիթայուղ քսել վրան: Ջեռոցի մեջ եփել, հանել: Կիսել, գդալով հանել միջուկը և մանրացնել: Կանաչին, ընկույզը, սխտորը մսաղացով կամ հավանգով մանրացնել, որ դառնա համասեռ զանգված: Ընկույզը լցնել սմբուկի վրա, ավելացնել աղը և համեմունքները, խառնել: Եթե կան նռան հատիկներ, ավելացնել նաև դրանք: Խառնել, դնել աղցանի ամանի մեջ, զարդարել կանաչիով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սմբուկով փխալի

սմբուկ սմբուկ 5 հատ

սխտոր սխտոր 3 պճեղ

ընկույզ ընկույզ 100 գրամ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

համեմի սերմ համեմի սերմ 0.5 թեյի գդալ

կարմիր աղացած պղպեղ կարմիր աղացած պղպեղ

համեմ համեմ 1 փունջ

ձիթապտուղի ձեթ ձիթապտուղի ձեթ 1 ճաշի գդալ

նուռ նուռ 1 հատ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1040դրամ,
իսկ կալորիականությունը ` 66 կկալ