Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել խոզի մսով եվ սնկով ռուլետներ

2-3 ճ.գ. ձիթայուղը լցնել տապակի մեջ և տաքացնել, սոխը մաքրել, կտրտել և մոտ 10 ր. տապակել։ Շամպինիոնները լվանալ, կտրտել, լցնել սոխի վրա և նույնպես տապակել՝ 10-15 ր. խառնելով։ Ձվերը մաքրել, կտրտել, սունկն ու սոխը լցնել որևէ խորը տարայի մեջ, ավելացնել ձուն և քերած պանիրը, աղն ու պղպեղը և խառնել։
Խոզի փափկամիսը 7-8 մմ հաստությամբ կտորների բաժանել, աղով և պղպեղով համեմել և ծեծել։ Յուրաքանչյուրի վրա 2 ճ.գ. պատրաստված լցոնից դնել և ռուլետի նման փաթաթել, փայտիկով ամրացնել։ Տապակի մեջ ձիթայուղ լցնել, տաքացնել և խոզի ռուլետները 2 կողմից տապակել։ Ռուլետները շարել ջեռոցի տապակի մեջ, վրան լցնել սերուցքը և 1,5 բ. ջուր, աղ և պղպեղ լցնել և դնել նախապես 190 աստիճան տաքացված ջեռոցը։ Թողնել մոտ 30 ր.՝ մինչև կարմրի։


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք խոզի մսով եվ սնկով ռուլետներ

խոզի միս խոզի միս 600 գրամ

շամպինիոն շամպինիոն 400 գրամ

սոխ սոխ 2 գլուխ

ձու ձու 2 հատ

սերուցք սերուցք 100 գրամ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

ձեթ ձեթ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 3300դրամ,
իսկ կալորիականությունը ` 339 կկալ