Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել սնկով եվ պանրով կոստինի

Սոխը կիսել, թեթևակի տապակել ձիթայուղով: Սնկերը կիսել, բարակ կտրատել: Տապակել ձիթայուղի մեջ, մինչև դառնա ոսկեգույն: Սոխը լցնել սնկի վրա, ավելացնել մանրացրած կանաչին և սխտորը, տապակել ևս մեկ րոպե: Սունկը վերցնել կրակից, ավելացնել սերուցքը, կիտրոնի կեղևը, աղ, պղպեղ, խառնել և սառեցնել: Սառչելուց հետո ավելացնել քերած պանիրը, խառնել: Հացի շերտերը ջեռոցի մեջ չորացնել երկու րոպե: Խառնուրդը քսել հացերի վրա, նորից դնել ջեռոցը, մինչև պանիրը հալվի, մոտ 3-4 րոպե: Մատուցել տաք վիճակում:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սնկով եվ պանրով կոստինի

սունկ սունկ 300 գրամ

սերուցք սերուցք 4 ճաշի գդալ

հաց բատոն հաց բատոն 1 հատ

ձեթ ձեթ 2 ճաշի գդալ

սոխ սոխ 1 գլուխ

սխտոր սխտոր 1 պճեղ

կիտրոն կիտրոն 1 հատ

կանաչի կանաչի

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1740դրամ,
իսկ կալորիականությունը ` 106 կկալ