Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ժուլյեն հացի մեջ

Հավի կրծքամիսը, սոխը, սունկը կտրտել, պանիրն անցկացնել քերիչով: Կտրել հացերի վերևի հատվածը, հանել միջուկը` թողնելով ոչ շատ հաստ եզրերը: Տապակել սոխը բուսայուղի մեջ, ավելացնել սունկը, 2-3 ր. տապակել, այնուհետև առանձին տապակած հավի կրծքամիսը, աղը, պղպեղը, ալյուրը, խառնել, վերջում ավելացնել թթվասերը, խառնել: Եփել այնքան` մինչև պնդանա: Ջեռոցը տաքացնել 200 աստիճան, ժուլյենը լցնել հացերի մեջ, վրան պանիր լցնել և դնել ջեռոցը, թողնել այնքան` մինչև պանիրը հալչի և մի փոքր կարմրի:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ժուլյեն հացի մեջ

հավի կրծքամիս հավի կրծքամիս 200 գրամ

շամպինիոն շամպինիոն 250 գրամ

սոխ սոխ 1 հատ

ալյուր ալյուր 1 թեյի գդալ

հաց հաց 1 հատ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 13070դրամ,
իսկ կալորիականությունը ` 1031 կկալ