Բաղադրատոմս
Քեմենու բրդուճ
Պատրաստեք քեմենու բրդուճ հետևյալ բաղադրատոմսով
Քեմենու բրդուճ շատ համեղ Պատառ - Բուտերբրոդ է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:
Մուսա լեռան խոհանոցից կարտոֆիլով և բլղուրով գնդիկներ ենք պատրաստելու, որոնք կոչվում են ՛Քեմենու Բրդուճ՛:

Ինչպես պատրաստել քեմենու բրդուճ
Լոլիկը քերել, վրան ավելացնել աջիկան, լվացած բլղուրը, խառնել, մի կողմ դնել: Դեռևս տաք կարտոֆիլը տրորել, ավելացնել շատ մանր կտրտած կես գլուխ սոխը, կես պղպեղը, մաղադանոսը, նանան, քիմիոնը, լավ խառնել, ապա միացնել բլղուրի զանգվածին, աղ անել, ձեռքը թաթախել բուսայուղի մեջ և լավ հունցել: Եթե բլղուրը դեռևս պինդ է, զանգվածն էլ՝ ջրիկ, թողնել այն 10-15 րոպե հանգստանա, ապա գնդիկները ձևավորել, շարել ափսեի մեջ և մատուցել:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք քեմենու բրդուճ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
380դրամ,
իսկ կալորիականությունը ` 72 կկալ