Բաղադրատոմս
Պանրով և կաղամբով շնիցել
Պատրաստեք պանրով և կաղամբով շնիցել հետևյալ բաղադրատոմսով
Պանրով և կաղամբով շնիցել շատ համեղ Պատառ - Բուտերբրոդ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Խաշած Կաղամբով, սովորաբար, մենք տոլմա ենք փաթաթում. Առաջարկում եմ կաղամբով և պանրով շնիցել պատրաստել:

Ինչպես պատրաստել պանրով և կաղամբով շնիցել
Կաղամբի առանձնացրած տերևները տաք ջրով կաթսայի մեջ խաշել` մինչև փափկեն: Համեմի սերմն ու զիրան տրորել, կարմիր, սև պղպեղներ և աղ ավելացնել, խառնել: Կաղամբի տերևները հանել կաթսայից, ողողել սառը ջրով, թողնել ջրքամվի, ապա խաշած տերևների հաստ մասերը թեթևակի թակել: Տերևներին համեմունքի խառնուրդ շաղ տալ, պանրի շերտ դնել, ծրարել, թաթախել հարած ձվի մեջ, թավալել պաքսիմատի մեջ և բուսայուղով տապակել:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք պանրով և կաղամբով շնիցել
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
620դրամ,
իսկ կալորիականությունը ` 225 կկալ