Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել պանրով ծրարներ

Սոխը մանր կտրտել, 20 գ կարագով տապակել: Ճակնդեղի ճավը մանր կտրտել, աղ անել, տրորել, լցնել քամիչի մեջ՝ ջրքամվելու: Կանաչ սոխն ու մաղադանոսը մանր կտրտել, լցնել թասի մեջ, ավելացնել սոխեռածը, քերած պանիրը, քիմիոնը, լավ մզած ճավը, աղ ու պղպեղ անել, ավելացնել 1 ձու և մյուս ձվի սպիտակուցը, լավ խառնել: Շերտավոր խմորը գրտնակել: Խմորը 3 մասի կտրտել, ամեն մասը տեղավորել յուղաթղթի վրա, մեջտեղի 1/3 մասին միջուկ դնել: Խմորի եզրերը 45* անկյան տակ 1.5 սմ լայնության ժապավենների կտրտել. Ապա աջ և ձախ կողմի շերտերը հերթով վրա բերել այնպես, որ միջուկը ծածկվի: Ծրարը յուղաթղթով զգուշորեն տեղափոխել ջեռոցի տապակի մեջ, խմորին ձվի դեղնուց քսել և եփել 190* ջերմությամբ ջեռոցում 25-30 րոպե: Մատուցել տաք:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք պանրով ծրարներ

շերտավոր խմոր շերտավոր խմոր 500 գրամ

կարագ կարագ 150 գրամ

սոխ սոխ 2 գլուխ

կանաչ սոխ կանաչ սոխ 0.5 փունջ

ճակնդեղ ճակնդեղ 1 փունջ

մաղադանոս մաղադանոս 0.5 փունջ

քիմիոն քիմիոն 0.5 թեյի գդալ

ձու ձու 2 հատ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1460դրամ,
իսկ կալորիականությունը ` 320 կկալ