Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել պանրով ծնեբեկ

Ծնեբեկի կոշտ մասերը հեռացնել, դնել տապակի մեջ, 2 ճ.գդալ ջուր և 1 թ. գդալ ձիթայուղ ավելացնել, ծածկել կափարիչով և մարմանդ կրակին եփել 3-5 րոպե, տեղափոխել ափսեի մեջ: Տապակի մեջ 1 ճ.գդալ ձիթայուղ ավելացնել, դնել կրակին, լցնել կտրտած սխտորը, կես րոպե տապակել, աղ ու սև պղպեղ անել, կրակն անջատել: 3-4 հատ ծնեբեկ կանաչ սոխի փերուրներով կապել իրար: Համեմված բուսայուղով օծել տոստի հացի շերտերը, վրան անկյունագծով դնել ծնեբեկի կապոցները, պանրի շերտ փռել վրան, եփել նախապես 200* տաքացրած ջեռոցում` մինչև պանիրը հալվի: Մատուցել անմիջապես:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք պանրով ծնեբեկ

ծնեբեկ ծնեբեկ 1 փունջ

հաց հաց

ձեթ ձեթ

սխտոր սխտոր 1 պճեղ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 420դրամ,
իսկ կալորիականությունը ` 31 կկալ