Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել նախուտեստ շամփուրների վրա

Տապակի մեջ կարագ դնել, հալեցնել, ամբողջական սունկը թեթևակի տապակել, աղ ու սև պղպեղ անել, սնկերը հանել, դնել թղթե անձեռոցիկի վրա: Պանիրն ու խոզապուխտը, սնկի չափին համապատասխան, խորանարդաձև կտրտել, ձիթապտուղը ջրքամել: Փայտե շամփուրիկների վրա քաշել սունկը, խոզապուխտը, պանիրը և ձիթապտուղը: Շերտավոր խմորը բարակ բացել, շերտերի կտրտել, շամփուրիկները փաթաթել խմորաշերտով և շարել սառը ջուր ցողած տապակի մեջ: Ձուն հարել, խմորի վերին շերտերին քսել, մի կեսին քունջութ շաղ տալ, մյուս կեսին` զիրա: 200 աստիճան ջերմությամբ թխել մոտ 20 րոպե:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք նախուտեստ շամփուրների վրա

սունկ սունկ 200 գրամ

խոզապուխտ խոզապուխտ 250 գրամ

ձիթապտուղ ձիթապտուղ 300 գրամ

շերտավոր խմոր շերտավոր խմոր 500 գրամ

կարագ կարագ 50 գրամ

ձու ձու 1 հատ

քունջութի սերմեր քունջութի սերմեր 1 ճաշի գդալ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2190դրամ,
իսկ կալորիականությունը ` 285 կկալ