Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել լոլիկով բրուսկետա

Լոլիկները գցել եռման ջրի մեջ, կեղևը մաքրել: Կիսել մեջտեղից, սերմերը հեռացնել: Մաքրած լոլիկները խորանարդաձև կտրատել: Հացը կտրատել 2 սանտիմետր հաստության շերտերի, շարել տապակի վրա: Ջեռոցը 250С տաքացնել: Սխտորը մաքրել, կիսել: Հացերը դնել ջեռոցի մեջ երկու րոպե, շուռ տալ: Հացերի վրա սխտոր քսել, վրան առատ բուսայուղ լցնել: Լոլիկները դնել հացերի վրա, պատառաքաղով սեղմել: Ըստ ճաշակի աղ, պղպեղ անել: Ռեհանը լվանալ, զարդարել բրուսկետիները: Վրան քերած պանիր լցնել: Մատուցել տաք վիճակում:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք լոլիկով բրուսկետա

լոլիկ լոլիկ 500 գրամ

հաց հաց 1 հատ

սխտոր սխտոր 2 պճեղ

ձեթ ձեթ 100 մլ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

քերած պանիր քերած պանիր

ռեհան ռեհան

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 450դրամ,
իսկ կալորիականությունը ` 171 կկալ