Լցոնած սունկ գինով
Պատրաստեք լցոնած սունկ գինով հետևյալ բաղադրատոմսով
Լցոնած սունկ գինով շատ համեղ Պատառ - Բուտերբրոդ է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:
Առաջարկում ենք իտալական մի ուտեստ պատրաստել` լցոնած սունկ: Այն հրաշալի նախուտեստ է, կարելի է մատուցել և մսեղենի, և փլավի հետ:

Ինչպես պատրաստել լցոնած սունկ գինով
Միջին ագարիկոնների տոտիկն առանձնացնել, գլխիկների մեջ աղ անել, շրջել անձեռոցիկի վրա, թողնել ջուրը դուրս գցեն: Տոտիկները մանր կտրտել, մանր կտրտել նաև սխտորը: Ձիթայուղ տաքացնել, սխտորը կես րոպե տապակել, ավելացնել սնկի մանրացրած տոտիկները, տապակել` մինչև պատրաստ լինեն, համեմել, կրակից վերցնել, սառեցնել: Պանիրը քերել թասի մեջ, վրան ձու ջարդել, համեմել չոր կանաչիներով, պղպեղով, պաքսիմատ և 2 ճ.գդալ սպիտակ գինի լցնել, ավելացնել տոտիկները, խառնել: Այս զանգվածով լցոնել սնկի գլխիկները, շարել ջեռոցի յուղած տապակին, վրան սպիտակ գինի ցողել և 200* ջերմ.ջեռոցում եփել 30-35 րոպե: Կարելի է մատուցել թե տաք, թե սառը: