Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել լցոնած սմբուկ

Սմբուկները ուղղահայաց կիսել, դանակով կտրվածքներ անել (չվնասել կեղևը), աղ և պղպեղ ցանել, թողնել կես ժամ: Լվանալ (այսպիսով կվերանա սմբուկի դառնությունը): Սոխը կտրատել և տապակել ձիթայուղի մեջ, ավելացնել աղացած միսը, աղ և պղպեղ լցնել և տապակել: Սունկը կտրատել, տապակել ձիթայուղի մեջ 5-7 ր., աղ և պղպեղ լցնել: Սմբուկի միջից գդալով հանել միջուկը, մանր կտրատել և տապակել ձիթայուղի մեջ 5-7 ր.: Սմբուկների մեջ շերտերով շարել տապակած միսը, սմբուկը, սունկը, սխտոր լցնել մի փոքր և դնել ջեռոցը 10 ր.: Հետո հանել, ավելացնել թթվասերը, քերիչով անցկացրած պանիրը, կանաչին և կրկին դնել ջեռոցը:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք լցոնած սմբուկ

սմբուկ սմբուկ 2 հատ

հորթի միս հորթի միս 400 գրամ

շամպինիոն շամպինիոն 400 գրամ

սոխ սոխ 1 գլուխ

սխտոր սխտոր 2 պճեղ

մաղադանոս մաղադանոս

սամիթ սամիթ

ձեթ ձեթ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2470դրամ,
իսկ կալորիականությունը ` 285 կկալ