Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել լցոնած կարտոֆիլ պանրով եվ ապխտած մսով

Կեղևով խաշել կարտոֆիլը: Սոխը և ապխտած միսը կտրտել, տապակել բուսայուղի մեջ: Այնուհետև ավելացնել կտրտած մաղադանոսը, կանաչ սոխը և պանիրը: Կարտոֆիլը կիսել, հանել միջուկը, մանր կտրտել և խառնել պանրի, կանաչեղենի և ապխտած մսի հետ: Աղ և պղպեղ ավելացնել: Ստացված խառնուրդը լցնել կարտոֆիլների մեջ, 2 կեսերը միացնել իրար, այնուհետև թաթախել ալյուրի, ձվի, հետո էլի ալյուրի մեջ և տապակել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք լցոնած կարտոֆիլ պանրով եվ ապխտած մսով

կարտոֆիլ կարտոֆիլ 6 հատ

խոզապուխտ խոզապուխտ 150 գրամ

սոխ սոխ 1 գլուխ

ձեթ ձեթ 6 ճաշի գդալ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

կծու կարմիր պղպեղ կծու կարմիր պղպեղ

կանաչ սոխ կանաչ սոխ

մաղադանոս մաղադանոս

ալյուր ալյուր 2 ճաշի գդալ

ձու ձու 1 հատ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1190դրամ,
իսկ կալորիականությունը ` 347 կկալ