Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել լցոնած կարմիր պղպեղ

Խոշոր պղպեղները երկարությամբ կիսել, պոչերը չկտրել, սերմատուփերը այնպես հեռացնել, որ նավակներ ստացվեն, 10 վայրկյան խաշել, սառը ջրով հովացնել, շարել ջեռոցի յուղած տապակի մեջ: Մանր կտրտած սոխն ու սունկը միասին տապակել, ավելացնել ջրքամած բլղուրը, մանր կտրտած մաղադանոսը, համեմել աղ ու պղպեղով, կրակից վերցնել: Թողնել զանգվածը մի քիչ սառչի, ապա ավելացնել քերած պանիրը, խառնել, ստացված զանգվածով լցոնել պղպեղները, վրան շարել լոլիկի կտրտած շերտերը և 20 րոպեով դնել տաք ջեռոցը:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք լցոնած կարմիր պղպեղ

կարմիր պղպեղ կարմիր պղպեղ 2 հատ

բլղուր բլղուր 150 գրամ

սոխ սոխ 1 գլուխ

սունկ սունկ 150 գրամ

ձեթ ձեթ 3 ճաշի գդալ

լոլիկ լոլիկ 1 հատ

մաղադանոս մաղադանոս 0,5 փունջ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

կարմիր աղացած պղպեղ կարմիր աղացած պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 790դրամ,
իսկ կալորիականությունը ` 85 կկալ