Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել լավաշով բրիկ

Խաշած կարտոֆիլը պատառաքաղով տրորել, համեմել: Պահածոյացված թյունոսի ավելորդ հեղուկը քամել, կանաչին ու կանաչ սոխը մանր կտրտել: Լավաշից 30 սմ լայնությամբ և 60 սմ երկարությամբ շերտեր կտրել, դրանք երկտակ այնպես ծալել, որ 30 սմ կողմերով քառակուսիներ ստացվեն: Տապակի մեջ բուսայուղ լցնել, դնել միջին կրակին: Լավաշի կտորի մեջտեղում կարտոֆիլի 2-3 ճ. գդալ զանգված դնել, մեջտեղում բավական մեծ փոս անել, կարտոֆիլի վրա ձկան և պանրի կտորներ դնել, փոսիկի մեջ զգուշորեն 1 ձու ջարդել, այն համեմել, կանաչի և կանաչ սոխ շաղ տալ, զգուշորեն ծրարել: Բրիկը, կարի մասը դեպի ներքև, դնել տապակի մեջ, մի կողմից կարմրացնել, շրջել, տապակել նաև մյուս կողմից: Մատուցել անմիջապես:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք լավաշով բրիկ

կարտոֆիլ կարտոֆիլ 4 հատ

պահածոյացված թյուննոս պահածոյացված թյուննոս 100 գրամ

կանաչ սոխ կանաչ սոխ 1 փունջ

մաղադանոս մաղադանոս 1 փունջ

ձու ձու 3 հատ

լավաշ լավաշ 2 հատ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

ձեթ ձեթ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1080դրամ,
իսկ կալորիականությունը ` 480 կկալ