Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կուտապ

Ընկույզը մանր կտրտել, վրան 0.5 բաժակ գոլ ջուր լցնել, մի կողմ դնել: Թասի մեջ 2 ձու ջարդել, ավելացնել կաթ, սերուցք, աղ անել, հարել, լցնել գինու քացախը, մեկ անգամ էլ խառնել, ապա ավելացնել ալյուրի և սոդայի խառնուրդը, ականջի բլթակի փափկության խմոր ստանալ, ձվի մեծության գնդեր պատրաստել, ծածկել սրբիչով: Սոխը մանր կտրտել, բուսայուղով տապակել՝ մինչև այն սկսի դեղնել, ավելացնել ջրքամած ընկույզը, միասին տապակել 1-2 րոպե՝ մինչև ընկույզի ավելորդ ջուրը գոլորշիանա, կրակից վերցնել, ավելացնել նախապես խաշած հատիկ լոբին և սիսեռը, մանր կտրտած խաշած կարտոֆիլը, համեմել չոր ծիտրոնով, ռեհանով, աղ ու կարմիր պղպեղով, լավ խառնել: Ջեռոցը տաքացնել 190*: Խմորագունդը բարակ գրտնակել, մի կողմին խճողակ դնել, մյուս կողմը վրա բերել, կիսալուսնաձև կուտապ ձևավորել, եզրերն ամրացնել, շարել յուղաթուղթ փռած տապակին, երեսին հարած ձու քսել, դնել ջեռոցը, եփել՝ մինչև վարդագունեն:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կուտապ

ձու ձու 3 հատ

կաթ կաթ 1 թեյի բաժակ

սերուցք սերուցք 0.5 թեյի բաժակ

քացախ քացախ 1 թեյի գդալ

սոդա սոդա 0.5 թեյի գդալ

ալյուր ալյուր 3 թեյի բաժակ

կարմիր լոբի կարմիր լոբի 200 գրամ

ընկույզ ընկույզ 100 գրամ

սիսեռ սիսեռ 100 գրամ

կարտոֆիլ կարտոֆիլ 150 գրամ

ծիտրոն ծիտրոն

ռեհան ռեհան

սոխ սոխ 2 գլուխ

աղ աղ

կարմիր աղացած պղպեղ կարմիր աղացած պղպեղ

ձեթ ձեթ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1400դրամ,
իսկ կալորիականությունը ` 450 կկալ