Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել հունական կարկանդակ կարտոֆիլով եվ բրնձով

1 ձուն հարել աղի հետ, ավելացնել 3 ճ.գ. ձիթայուղ, այնուհետև ավելացնել ալյուրը և էլաստիկ խմոր ստանալ։ Գունդ պատրաստել, ծածկել և թողնել 15-20ր.։ Կարտոֆիլը մաքրել, եփել մոտ 20 ր.։ Բրինձը նույնպես եփել մոտ 7-10 ր. և լցնել քամիչի մեջ։ Կաթը տաքացնել, լցնել կարտոֆիլի վրա և պյուրե պատրաստել, ավելացնել բրինձը, ընկույզը, ձիթայուղը, անանուխը, աղը և պղպեղը, խառնել։ Ջեռոցի կլոր տապակի մեջ 2 ճ.գ. ձիթայուղ քսել։ Խմորը գրտնակով մեծ բացել, դնել կլոր տապակի մեջ այնպես, որ կողքերից կախվի։ Լցնել լցոնը, կողքերից փակել խմորը դեպի ներս։ Մյուս ձուն հարել 1 ճ.գ. յուղի հետ և քսել կարկանդակի վրա։ Ջեռոցը տաքացնել 180 աստիճան և թխել կարկանդակը մոտ 30-40 ր.։


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հունական կարկանդակ կարտոֆիլով եվ բրնձով

ձու ձու 2 հատ

աղ աղ 0.5 թեյի գդալ

ձեթ ձեթ 6 ճաշի գդալ

ալյուր ալյուր 2 թեյի բաժակ

կարտոֆիլ կարտոֆիլ 1 կգ

բրինձ բրինձ 150 գրամ

կաթ կաթ 2 թեյի բաժակ

ընկույզ ընկույզ 50 գրամ

անանուխ անանուխ 0.5 թեյի գդալ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1290դրամ,
իսկ կալորիականությունը ` 621 կկալ