Գազարով և կաթնաշոռով ռուլետ
Պատրաստեք գազարով և կաթնաշոռով ռուլետ հետևյալ բաղադրատոմսով
Գազարով և կաթնաշոռով ռուլետ շատ համեղ Պատառ - Բուտերբրոդ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Այսօր ուզում ենք ներկայացնել Ձեզ մի հետաքրքիր բաղադրատոմս: Այս ուտեստի պատրաստման ձևին ուշադրություն դարձրեք, որովհետև կարելի է բաղադրիչները փոխել և նորանոր համեր ստանալ:

Ինչպես պատրաստել գազարով և կաթնաշոռով ռուլետ
Գազարը խոշոր քերել, կարագով տապակել այնքան` մինչև փափկի և վառ գույն ստանա, համեմել աղ ու կարմիր պղպեղով, թողնել սառչի: Ձվերի սպիտակուցներն առանձնացնել և գցել հարիչի մեջ, աղ անել, հարել` մինչև ձիգ փրփուր ստացվի: Դեղնուցներն ու գազարի զանգվածը խառնել, մաս-մաս ավելացնել սպիտակուցը, զգուշորեն խառնել: Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ փռել, վրան բուսայուղի բարակ շերտ քսել, լցնել նախապատրաստած զանգվածն ու 180* ջերմ.ջեռոցում եփել 12-13 րոպե: Կաթնաշոռը տրորել, ավելացնել ճզմած սխտորը, մանր կտրտած սամիթը, համեմել աղ ու սև պղպեղով, լավ խառնել: Գազարով շերտը շրջել տախտակի վրա, յուղաթուղթը հեռացնել, վրան կաթնաշոռի խճողակ տարածել, յուղաթուղթի օգնությամբ ռուլետ փաթաթել, թղթի ծայրերն ամրացնել, 10 րոպեով դնել սառնարանը, ապա կտրտել և մատուցել: