Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ֆրանսիական խմորով կարկանդակ

Մարգարինը հալեցնել և խառնել շաքարավազի հետ, ավելացնել ձվերը, լավ հարել, մի փոքր աղ ավելացնել։ Գոլ կաթի մեջ լուծել խմորիչը, իսկ եթե խմորիչը չոր տեսակի է, ապա խառնել ալյուրի հետ։ Կաթը լցնել մարգարինի վրա, ավելացնել ալյուրը, խառնել և խմոր պատրաստել։ Պատրաստի խմորը դնել պոլիէթիլենային տոպրակի մեջ և փակել, թողնել 15-20 ր., որ բարձրանա։ Կարելի է ցանկացած տեսակի կարկանդակներ ստանալ այս խմորից՝ կարտոֆիլով, սնկով և տապակած սոխով։


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ֆրանսիական խմորով կարկանդակ

ալյուր ալյուր 3 թեյի բաժակ

շաքարավազ շաքարավազ 3 ճաշի գդալ

մարգարին մարգարին 200 գրամ

կաթ կաթ 1 թեյի բաժակ

խմորիչ խմորիչ 30 գրամ

ձու ձու 2 հատ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 940դրամ,
իսկ կալորիականությունը ` 289 կկալ