Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ձու ֆու յանգ

Սունկը լվանալ, շերտատել: Թավան դնել միջին կրակի վրա, բուսայուղ լցնել, սունկը,  1/2 թ. գդ. շաքարավազի հետ տապակել մոտ երեք րոպե: Ավելացնել հավի արգանակը, սոյայի սոուսը: Լավ խառնել օսլան 1/4 բաժակ սառը ջրին: Կաթիլ-կաթիլ ավելացնելով` խառնել, որ գնդիկներ չառաջանան: Օսլան լցնել թավայի մեջ, եռացնել մինչև թանձրանալը: Ձվերը հարել: Մեկ ուրիշ թավայի մեջ բուսայուղով տապակել սոխը, մի գդալ շաքարավազը, տապակել, մինչև սոխը փափկի, ավելացնել ապուխտը, էլի մի քանի րոպե տապակել: Ավելացնել կանաչ ոլոռը, կանաչ սոխի կեսը,  մնացած սոյայի սոուսը, տապակել մեկ րոպե: Թողնել մի քիչ հովանա, ավելացնել ձուն, խառնել: Մաքրել այն թավան, որի մեջ տապակվել էին սոխն ու ապուխտը, նորից դնել կրակին, բուսայուղ լցնել թավայի մեջ այնքան, որ շերտը մոտ մեկ սմ հաստություն ունենա: Ձվի զանգվածը լցնել տաք ձեթի մեջ, եփել, մինչև ուռչի, եզրերը կարմրեն: Մեծ թիակով շուռ տալ, եփել ևս 1-2 րոպե, մատուցել սնկով սոուսի հետ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ձու ֆու յանգ

ձու ձու 3 հատ

ձեթ ձեթ 2 ճաշի գդալ

շամպինիոն շամպինիոն 150 գրամ

շաքարավազ շաքարավազ 1.5 թեյի գդալ

հավի արգանակի հավի արգանակի 1 թեյի բաժակ

սոյայի սոուս սոյայի սոուս 3.5 թեյի գդալ

օսլա օսլա 1 ճաշի գդալ

սոխ սոխ 1 գլուխ

ապուխտ ապուխտ 170 գրամ

կանաչ ոլոռ կանաչ ոլոռ 1 թեյի բաժակ

կանաչ սոխ կանաչ սոխ 1 փունջ

աղ աղ 0.100 ցողուն

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2990դրամ,
իսկ կալորիականությունը ` 399 կկալ