Բաղադրատոմս
Բուրիտո
Պատրաստեք բուրիտո հետևյալ բաղադրատոմսով
Բուրիտո Մեքսիկական Պատառ - Բուտերբրոդ է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:
Տաք նախաճաշ շարքից՝ առաջարկում ենք մեքսիկական մի բադրատոմս, միայն թե՝ աշխատատար տորտիլյան փոխարինել ենք մեր սիրելի լավաշով և մեքսիկահայկական ուտեստ ենք ստացել:

Ինչպես պատրաստել բուրիտո
Ձվերի վրա մի քիչ սառը ջուր ավելացնել, աղ ու պղպեղ անել, լավ հարել, ավելացնել բարակ շերտատած խոզապուխտը: Ձիթայուղով օմլետ տապակել, այն 4 մասի կտրել: Պահածո լոբին ջրքամել, վրան ավելացնել շատ մանր կտրտած սոխն ու սխտորը, համեմել կարմիր կծու պղպեղով, խառնել: Լավաշը 4 մասի կտրել, ամեն կտորին օմլետ դնել, ավելացնել լոբու զանգվածից, քերած պանիր շաղ տալ, ռուլետի նման փաթաթել, վրան ձիթայուղ քսել և ջեռոցում տաքացնել 12 րոպե: Աջիկան մատուցել առանձին:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք բուրիտո
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
1430դրամ,
իսկ կալորիականությունը ` 416 կկալ