Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել բոյարական բլիններ

2 բաժակ կաթը եռացնել, սառեցնել մինչև գոլանա, կես բաժակ վրայից վերցնել և խմորիչը խառնել նրա մեջ: Կաթն ու խմորիչը լցնել էմալապատ ամանի մեջ և հնդկաձավարի ալյուրով շիլայանման զանգված ստանալ: 1,5-2 ժամ թողնել, որ զանգվածը հասունանա: Վրան լցնել մնացած կաթը: Ձվի դեղնուցը տրորել թթվասերի, կարագի, աղի, շաքարավազի և ցորենի ալյուրի հետ: Այս ամենը խառնել կաթնազանգվածի հետ: Լավ խառնել և թողնել բարձրանա: Երբ խմորը հասնի, առանձին հարել սերուցքը և ձվի սպիտակուցը, սպիտակուցը լցնել սերուցքի վրա և ավելացնել խմորին: Զգուշորեն խառնել վերից ներքև: 15-20 րոպե թողնել և թխել թավայի մեջ, ինչպես սովարական բլինները, երկու կողմից կարմրացնելով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք բոյարական բլիններ

ալյուր ալյուր 5 թեյի բաժակ

կաթ կաթ 4 թեյի բաժակ

սերուցք սերուցք 1 թեյի բաժակ

կարագ կարագ 100 գրամ

ձու ձու 5 հատ

խմորիչ խմորիչ 30 գրամ

շաքարավազ շաքարավազ 1 ճաշի գդալ

աղ աղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2260դրամ,
իսկ կալորիականությունը ` 746 կկալ