Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել բաստուրմայով բրդուչներ

Լոլիկը գցել տաք ջրով թասի մեջ, թողնել 2 րոպե: Պղպեղը մաքրել, մանր խորանարդների կտրտել, բուսայուղով թեթևակի տապակել: Լոլիկը կլպել, կիսել, հյութն ու սերմերը հեռացնել, պտղամիսը ոչ մանր կտրտել, լցնել տապակի մեջ, ուժեղ կրակի վրա 1 րոպե թողնել, ապա կրակն անջատել, ավելացնել բարակ շերտատած բաստուրման, մանրացրած մաղադանոսը, խառնել: Մածունն ու ձվերը միասին լավ հարել, պաքսիմատը լցնել տափակ ափսեի մեջ: Լավաշից 20*20 սմ չափի քառակուսի կտորներ կտրել: Սառած խճողակին ավելացնել խոշոր քերած պանիրը, խառնել: Լավաշի կտորին անկյունաձև խճողակ դնել, եզրերին սոուս քսել, գլաններ փաթաթել, դրանք թաթախել սոուսի մեջ, թավալել պաքսիմատի մեջ և շարել ջեռոցի յուղաթուղթ փռած տապակի մեջ: Եփել նախապես 180* տաքացրած ջեռոցում՝ մինչև կարմիր կեղև կապի: Բրդուճները շեղակի կիսել, մատուցել տաք:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք բաստուրմայով բրդուչներ

բաստուրմա բաստուրմա 150 գրամ

կարմիր պղպեղ կարմիր պղպեղ 1 հատ

լոլիկ լոլիկ 1 հատ

մաղադանոս մաղադանոս 1 փունջ

մածուն մածուն 0.5 թեյի բաժակ

ձու ձու 2 հատ

պաքսիմատ պաքսիմատ 1 թեյի բաժակ

ձեթ ձեթ

լավաշ լավաշ 2 հատ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1660դրամ,
իսկ կալորիականությունը ` 318 կկալ