Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել լազանիա

Թավայի մեջ տաքացնել բուսական յուղը, սոխը, սխտորը, աղացած միսն ու երշիկը թեթևակի տապակել մինչև մի փոքր մգանա: Ավելացնել լոլիկը, տոմատի մածուկը և ջուրը, այնուհետև շաքարավազը, ռեհանը, սամիթի սերմը, աղը, պղպեղը, մաղադանոսը: Պարբերաբար խառնելով` շատ մանր կրակի վրա երկար եփել: Կաթսայի մեջ եռացնել ջուրը, եփել լազանիայի շերտերը 8 -10 ր., պահել սառը ջրի տակ, քամել: Առանձին պանրի մի մասը խառնել ձվի հետ, ավելացնել մաղադանոս, աղ: Տաքացնել ջեռոցը մոտ 200 աստիճան: Ջեռոցի տապակը պատել բուսական յուղով, շարել 4 կամ 6 հատ լազանիայի շերտ, վրան պանրի խառնուրդը ցանել, լցնել երշիկի ու մսի խառնոևրդը, վրան կրկին պանիր ցանել, շարել հաջորդ շերտերը: Դնել ջեռոցը, թողնել մոտ կես ժամ: Վրան ցանել մաղադանոս և մատուցել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք լազանիա

երշիկ երշիկ 0.5 կգ

հորթի միս հորթի միս 300 գրամ

սոխ սոխ 2 գլուխ

սխտոր սխտոր 2 պճեղ

լոլիկ լոլիկ 2 հատ

տոմատի մածուկ տոմատի մածուկ 3 ճաշի գդալ

շաքարավազ շաքարավազ 2 ճաշի գդալ

ռեհան ռեհան

սամիթ սամիթ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

մաղադանոս մաղադանոս

լազանյայի շերտեր լազանյայի շերտեր 10 հատ

ձու ձու 1 հատ

ձեթ ձեթ 3 ճաշի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 450դրամ,
իսկ կալորիականությունը ` 125 կկալ