Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել իսպանական ձվածեղ

Կարտոֆիլը մաքրել, կիսել և շատ բարակ կտրտել: Աղ լցնել: Մաքրել սոխը, կիսել և մանր կտրտել, կտրտել նաև լոլիկը: Տապակի մեջ ձիթայուղ լցնել, տապակել կարտոֆիլը հետ, 5 ր.՝ խառնելով, ավելացնել սոխը, խառնել, ծածկել կափարիչը 5 ր. մանր կրակի վրա եփել՝ խառնելով: Ձվերը հարել, աղ և պղպեղ ավելացնել: Երբ կարտոֆիլն ու սոխը պատրաստ լինեն, լցնել ձվի վրա, ավելացնել կանաչ ոլոռը, լոլիկը: Տապակի մեջ մի փոքր ձիթայուղ լցնել, թողնել լավ տաքանա և ավելացնել խառնուրդը: Շատ թույլ կրակի վրա եփել մոտ 15 ր., այնուհետև զգուշությամբ շրջել մյուս կողմը և էլի 5ր. եփել: Մատուցել տաք-տաք:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք իսպանական ձվածեղ

կարտոֆիլ կարտոֆիլ 300 գրամ

ձու ձու 5 հատ

սոխ սոխ 150 գրամ

լոլիկ լոլիկ 1 հատ

կանաչ ոլոռ կանաչ ոլոռ 150 գրամ

ձեթ ձեթ 3 ճաշի գդալ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 780դրամ,
իսկ կալորիականությունը ` 595 կկալ