Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ոսպով նախաճաշ

Տապակի մեջ ձիթայուղ տաքացնել, մանր կտրտած 1 գլ.սոխը մարմանդ կրակով 5-6 րոպե տապակել, ավելացնել մանրացրած 2 պճ.սխտորը, զա’ատարը, տապակել ևս 1 րոպե, կրակն անջատել, լցնել թասի մեջ, ավելացնել քամած մածունը, մանր կտրտած մարոլը, նանան, համեմը, կիտրոնի քերած կեղևը, 2-3 ճ.գդ. կիտրոնի հյութ լցնել, համեմել աղ ու պղպեղով, խառնել, մի կողմ դնել: Նախապես եփած ոսպին ջրքամած ոլոռ, քերած 2 պճեղ սխտոր, կոճապղպեղ, սոխ, քրքում ավելացնել, աղ ու պղպեղ անել, լավ խառնել: Տապակի մեջ բուսայուղ տաքացնել, զանգվածից կողիկներ ձևավորել, փակ կափարիչի տակ մի կողմից տապակել, շրջել, մյուս կողմը տապակելիս` կափարիչ չդնել: Ոսպով կողիկները մատուցել սոուսի և թարմ հացի հետ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ոսպով նախաճաշ

ոսպ ոսպ 200 գրամ

սխտոր սխտոր 4 ճաշի գդալ

սոխ սոխ 2 գլուխ

քամած մածուն քամած մածուն 200 գրամ

նանա նանա 3 ճաշի գդալ

համեմ համեմ

հազարի տերևներ հազարի տերևներ 4 ցողուն

սպանախ սպանախ 50 գրամ

յուղ յուղ 2 ճաշի գդալ

ձեթ ձեթ

կիտրոն կիտրոն 1 հատ

կոճապղպեղ կոճապղպեղ 2 թեյի գդալ

քրքում քրքում 0,5 թեյի գդալ

կանաչ ոլոռ կանաչ ոլոռ 200 գրամ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1480դրամ,
իսկ կալորիականությունը ` 114 կկալ