Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ուզբեկական լոլիկով աղցան

Լոլիկները լվանալ, նախ կիսել, ապա բարակ շերտատել: Շերտերը պետք է շատ բարակ` թափանցիկ լինեն: Նույն ձևով կտրատել սոխը: Բարակ կտրատել նաև կծու պղպեղը: Ըստ ճաշակի աղ անել, ձեռքով զգույզշ խառնել, որոշ ժամանակ թողնել սառնարանում: Կարելի է նաև կանաչի ավելացնել, ինչպես նաև մանրացված սխտոր: Մատուցել, երբ մի փոքր հյութ առաջանա:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ուզբեկական լոլիկով աղցան

լոլիկ լոլիկ 500 գրամ

սոխ սոխ 150 գրամ

կծու պղպեղ կծու պղպեղ 1 հատ

աղ աղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 220դրամ,
իսկ կալորիականությունը ` 94 կկալ