Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել թյունոսով և բրնձով աղցան

Նախապես բրինձը եփել, սառեցնել: Թյունոսի պահածոյի յուղը դատարկել որևէ թասի մեջ, վրան ավելացնել կիտրոնի հյութը, շաքարավազը, 100 գ մայոնեզ լցնել, լավ խառնել: Խաշած ձվերը երկարությամբ զգուշորեն կիսել, սպիտակուցներն անվնաս առանձնացնել, իսկ դեղնուցը տրորել, լցնել խոհարարական օղակի մեջ, վրան տարածել ձկան տրորած զանգվածի կեսը, դրա վրա բրինձ լցնել, մի քիչ մայոնեզ քսել, ապա վրան դնել քերած խնձորի զանգվածը: Սոխը մանր կտրտել, խառնել ձկան մնացած պահածոյի հետ, լցնել օղակի մեջ, հարթեցնել, վրան քերել սառը կարագը, օղակը հեռացնել, լցնել ձկան յուղի հետ խառնած մայոնեզը, վրան դասավորել բարակ շերտատած սպիտակուցները՝ աշխատելով, որ դրանք պահպանեն ձևը: Զարդարել բալի հատիկով և մաղադանոսի տերևներով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք թյունոսով և բրնձով աղցան

բրինձ բրինձ 50 գրամ

պահածոյացված թյուննոս պահածոյացված թյուննոս 350 գրամ

ձու ձու 6 հատ

խնձոր խնձոր 1 հատ

սոխ սոխ 1 գլուխ

կարագ կարագ 80 գրամ

մայոնեզ մայոնեզ 200 մլ

կիտրոնի հյութ կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ

շաքարավազ շաքարավազ 1 թեյի գդալ

բալ բալ

մաղադանոս մաղադանոս 0.5 փունջ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1870դրամ,
իսկ կալորիականությունը ` 654 կկալ