Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել թաբուլե

Բլղուրը թրջել գոլ ջրով: Վրան աղ, պղպեղ ցանել: Եթե թարմ լոլիկ չկա, պահածոյացված մեկ բանկա լոլիկը տրորել, դարձնել միատարր զանգված, լցնել բլղուրի վրա: Եթե թարմ լոլիկ է, կեղևը հանել, տրորել, լցնել բլղուրի վրա, ավելացնել կիըրոնի քամած հյութը: Լոլիկի փոխարեն կարող եք տոմատի մածուկը ջրով բացել: Մաղադանոսը, կանաչ սոխը լվանալ, շատ մանր կտրատել: Լցնել բլղուրի վրա, բուսայուղ ավելացնել, խառնել: Մատուցել հազարի տերևների հետ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք թաբուլե

բլղուր բլղուր 250 գրամ

կիտրոն կիտրոն 2 հատ

լոլիկ լոլիկ 3 հատ

կանաչ սոխ կանաչ սոխ 1 փունջ

մաղադանոս մաղադանոս 1 փունջ

աղ աղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1270դրամ,
իսկ կալորիականությունը ` 167 կկալ