Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել սնկով և սպանախով աղցան

Սոխը կիսաօղակների կտրատել, բուսայուղով տապակել` մինչև ոսկեգույն դառնան, հանել ափսեի մեջ, նույն յուղով տապակել 3 մմ լայնությամբ շերտատած սունկը, աղ, պղպեղներ անել, հանել ափսեի մեջ, տապակի մեջ լցնել 2 սմ երկարությամբ կտրատած սպանախը, կափարիչը դնել, թողնել այն թառամի և ծավալը պակասի, ապա կափարիչը վերցնել, համեմել աղ ու պղպեղներով, մշընկույզով, ուժեղ կրակի վրա հեղուկը գոլորշիացնել և կրակն անջատել; Այս ամենը խառնել, լցնել ափսեի մեջ: Սոտեյնիկի մեջ կարագ դնել, պաքսիմատը տապակել, ավելացնել ճզմած սխտորը, 20 վարկյան էլ տապակել, լցնել աղցանի վրա և մատուցել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սնկով և սպանախով աղցան

սունկ սունկ 200 գրամ

սպանախ սպանախ 1 փունջ

սոխ սոխ 1 գլուխ

սխտոր սխտոր 1 պճեղ

պաքսիմատ պաքսիմատ 2 ճաշի գդալ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

մշընկույզ մշընկույզ

յուղ յուղ

կարագ կարագ 20 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 960դրամ,
իսկ կալորիականությունը ` 20 կկալ