Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել սնկով և ձիթապտղով աղցան

Լվացած թարմ ագարիկոնը շերտատել, լցնել թասի մեջ: 3 ճաշի գդալ ձիթայուղի և 1,5 ճաշի գդալ կիտրոնի հյութի խառնուրդով մարինադ պատրաստել, համեմել աղ ու թարմ աղացած սև պղպեղով, լցնել սնկի շերտերին, խառնել, թողնել մարինացվեն: Լոլիկը, խաշած ձվերն ու պղպեղը կտրտել, մարոլի տերևները ձեռքով պատառոտել, լցնել թասի մեջ, ավելացնել ջրքամած ձիթապտուղը, մարինացված սունկը, աղ ու պղպեղ անել, մեկ անգամ էլ խառնել և մատուցել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սնկով և ձիթապտղով աղցան

սունկ սունկ 300 գրամ

լոլիկ լոլիկ 1 հատ

կարմիր պղպեղ կարմիր պղպեղ 1 հատ

ձու ձու 3 հատ

հազարի տերևներ հազարի տերևներ 5 ցողուն

կիտրոնի հյութ կիտրոնի հյութ 1,5 ճաշի գդալ

ձիթապտուղ ձիթապտուղ 50 գրամ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

ձեթ ձեթ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 890դրամ,
իսկ կալորիականությունը ` 319 կկալ

Օգտվողների գնահատում. 0 / 5