Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել աղցան հավով ու սնկով

Անհրաժեշտ է նախօրոք եփել կարտոֆիլը, գազարը, ձուն՝ կլեպով: Հավի միսը եփել, հովացնել ու մանր կտրատել: կարտոֆիլը մաքրել, քերել մեծ քերիչով: Գազարի կլեպը մաքրել, քերել մեծ քերիչով: Ափսեի մեջ դնել առաջին շերտը՝ կարտոֆիլի մասը, մայոնեզ քսել: Հետո հերթականությամբ դնել գազարի, ձվի կեսը ու մայոնեզ լցնել: Շարել պանրի մի մասը, հավը, մայոնեզ քսել: Դնել սնկի կեսը: Հետո այս գործողությունը կրկնել: Աղցանի կողքերին նույնպես մայոնեզ քսել, զարդարել կտրատած սամիթով ու գազարով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք աղցան հավով ու սնկով

հավի կրծքամիս հավի կրծքամիս 600 գրամ

ձու ձու 3 հատ

կարտոֆիլ կարտոֆիլ 4 հատ

գազար գազար 3 հատ

պահածոյացված սունկ պահածոյացված սունկ 450 գրամ

սամիթ սամիթ

մայոնեզ մայոնեզ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2280դրամ,
իսկ կալորիականությունը ` 578 կկալ