Սիսեռով և սպանախով աղցան
Պատրաստեք սիսեռով և սպանախով աղցան հետևյալ բաղադրատոմսով
Սիսեռով և սպանախով աղցան շատ համեղ Աղցան է:
Սիսեռն, ըստ հին հնդկական սննդակարգի, իր մեջ երկնային՝ ջերմացնող, արևային էներգիա է պարունակում, դրանով էլ այն շատ արժեքավոր է: Առաջարկում ենք սիսեռով հնդկական աղցան պատրաստել:
Ինչպես պատրաստել սիսեռով և սպանախով աղցան
Հավանգի մեջ լցնել մանանեխի և նեխուրի սերմերը, ծեծել, լցնել թասի մեջ, ավելացնել կիտրոնի հյութը, ձիթայուղը, կարմիր պղպեղը, լոլիլկի մածուկը, մեղրը, աղ ու թարմ աղացած սև պղպեղ անել, լավ հարել: Պետք է զանգվածը թանձրանա: Սոուսին ավելացնել խաշած և ջրքամած սիսեռը, կլպած, հյութը հեռացրած և խորանարդաձև կտրտած լոլիկը, կլպած, կիսած, սերմերը հեռացրած, խորոնարդաձև կտրտած վարունգը, նույն չափի կտրտած պղպեղը: Աղցանը խառնել, 2 ժամով դնել սառնարանը: Մատուցելուց կես ժամ առաջ հանել սառնարանից, ավելացնել սպանախի տերևները, խառնել, թողնել սենյակային ջերմաստիճանի դառնա և մատուցել: