Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել սիսեռով և բանջարեղենով աղցան

Կիտրոնը քամել: Գլուխ սոխը կիսել, շատ բարակ շերտատել, վրան աղ անել, լցնել կիտրոնի հյութի կեսը, խառնել, թողնել սոխը մարինացվի: Մեծ թասի մեջ սոուս պատրաստել, մանանեխը, կիտրոնի մնացած հյութը, մեղրը, ձիթայուղը, աղ ո ւպղպեղը լավ հարել, ավելացնել ճզմած սխտորը, մանր կտրտած սամիթը, խառնել: Սոուսին ավելացնել նախապես խաշած և ջրքամած սիսեռը, մանր կտրտած կարմիր պղպեղը, ձիթապտուղը, մարինացված սոխը, խառնել: Վերջում ավելացնել կիսած կամ 4 մասի կտրած մանր լոլիկը, զգուշորեն խառնել, մատուցելիս զարդարել կանաչ սոխի օղակներով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սիսեռով և բանջարեղենով աղցան

սիսեռ սիսեռ 1 թեյի բաժակ

կարմիր պղպեղ կարմիր պղպեղ 1 հատ

սոխ սոխ 1 գլուխ

սխտոր սխտոր 1 պճեղ

լոլիկ լոլիկ 100 գրամ

ձիթապտուղ ձիթապտուղ 60 գրամ

մանանեխ մանանեխ 0.5 թեյի գդալ

կանաչ սոխ կանաչ սոխ 3 ցողուն

սամիթ սամիթ 0.5 փունջ

ձեթ ձեթ 1.5 ճաշի գդալ

կիտրոն կիտրոն 0.5 հատ

մեղր մեղր 0.5 ճաշի գդալ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 630դրամ,
իսկ կալորիականությունը ` 59 կկալ

Օգտվողների գնահատում. 0 / 5