Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել սելդը մուշտակի մեջ

Կարտոֆիլն ու գազարը եփել, հովացնել եւ մաքրել: Բազուկը եփել, հովացնել, մաքրել: Ձուն եփել: Լցնել սառը ջրի մեջ, հովացնել ու մաքրել: Սելդի փափկամիսը ոչ մեծ կտորների բաժանել: Կարտոֆիլը մեծ քերիչով քերել: Բազուկը քերել մեծ քերիչով, գազարը նույնպես: Ձվերը միջին քերիչով քերել: Սոխը մաքրել, մանր կտրատել: Որպեսզի սոխի կծվությունն անցնի, լցնել եռման ջուր ու 10 րոպե թողնել, հետո ջուրը թափել: Պատրաստում ենք աղցանը. Առաջինը դնել կարտոֆիլի շերտը, մի քիչ մայոնեզ քսել, դնել սելդը, մայոնեզ քսել: Հետո դնել սոխը, քերած ձվի մի մասը՝ մյուսը թողնել զարդարելու համար: Այս շերտը նույնպես մայոնեզով ծածկել: Հետո դնել գազարի շերտը ու նորից մայոնեզ քսել: Վերջինը դնել բազուկի շերտը, մայոնեզ քսել: Զարդարել ձվի մնացած մասով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սելդը մուշտակի մեջ

ձուկ սաղմոն ձուկ սաղմոն 150 գրամ

ճակնդեղ ճակնդեղ 400 գրամ

գազար գազար 300 գրամ

կարտոֆիլ կարտոֆիլ 300 գրամ

սոխ սոխ 100 գրամ

ձու ձու 4 հատ

մայոնեզ մայոնեզ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 670դրամ,
իսկ կալորիականությունը ` 521 կկալ