Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել աղցան ՛՛ձվածեղ՛՛

Նախօրոք եփել հավի միսը, կարտոֆիլը, գազարը, ձուն: Հավի փափկամիսը մանր կտրատել: Բեկոնը շերտերով կտրատել ու տապակել: կարտոֆիլը մաքրել ու քերել քերիչով: Գազարը կտրատել, նույնպես քերել: Սոխը մաքրել, մանր կտրատել: Սունկն ու սոխը տապակել քիչ բուսայուղի մեջ: Ափսեի մեջ կարտոֆիլ դնել, աղ ցանել, մայոնեզ լցնել; Հետո դնել տապակած սնկի ու գազարի շերտը, աղ ցանել, մայոնեզ լցնել: Դնել հավի մսի շերտը, աղ ցանել, մայոնեզ լցնել: Դեղնուցն ու սպիտակուցը առանձնացնել: Քերել միջին քերիչով: Աղցանը ծածկել սպիտակուցով, դեղնուցից զարդարանքներ անել, դնել տապակած բեկոնը:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք աղցան ՛՛ձվածեղ՛՛

հավ հավ 400 գրամ

ձու ձու 3 հատ

կարտոֆիլ կարտոֆիլ 3 հատ

գազար գազար 1 հատ

պահածոյացված սունկ պահածոյացված սունկ 450 գրամ

բեկոն բեկոն

սոխ սոխ 1 գլուխ

մայոնեզ մայոնեզ

աղ աղ

ձեթ ձեթ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2010դրամ,
իսկ կալորիականությունը ` 476 կկալ